Ստեփանավանի Դենդրոպարկ
Էդմոն Լեոնովիչը 1931թ-ին հիմնադրում է այգին, որը հենց իր անունով կոչվում է էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի, որը առավել հայտնի է Ստեփանավանի դենդրոպարկ անվամբ։ Հսկա այգին ունի 35 հա տարածք։
Դենդրոպարկը բաղկացած է բնական անտառից, որը ունի 17.5 հա տարածք, զարդանախշերով բույսերից, որը կազմում է 15 հա տարածք, փոքրատերև լորենու շառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Շատ բույսեր բերվել է Երևանի բուսաբանական այգուց, սակայն կան նաև Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, հեռավոր արևելքից և այլ երկրներից բերված բույսեր։
Ավելի քան 2500 բուսատեսակներ են այստեղ փորձել աճեցնել, սակայն միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս տարածաշրջանում աճելու համար։
Արժեքավոր են համարվում կալիֆորնիայի սեքվոյա կոչվող ծառատեսակը։ 5 վիթխարի ծառերը, որոնք տնկվել են այգում, համարվում են երիտասարդ և մի քանի հարյուր տարվա ընթացքում կաճեն։
Դենդրոայգին գտնվում է 1450 մ բարձրության վրա և ունի ցուրտ կլիմայական պայմաններ՝ դեկտեմբեր ամսից մինչև մարտ, այստեղ ձյուն է։ Բույսերը մեծ նշանակություն ունեն գիտության համար, քանի որ կարելի է ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները։
Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00
Մուտքի տոմս - 500 դրամ է
Հոկտեմբերից մինչը մայիս մուտքը անվճար է։